2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Մակեդոնացիները ներողություն խնդրեցին հայերից ադրբեջաներենի համար

Մակեդոնիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական ամսագիրն իր օգոստոսի համարը նվիրել է մեկնարկող Եվրո-2012-ի ընտրական փուլին:

Ինչպես հայտնում է մեր թղթակիցը Մակեդոնիայից, նյութերի հիմնական մասը նվիրված է Մակեդոնիայի ընտրանու առաջին երկու խաղերին` Սլովակիայի և Հայաստանի հավաքականի հետ:

Բնական է, որ Հայաստանը  ներկայացնելիս` խմբագրերը նշել են երկրի տարածքը և բնակչության թիվը, իսկ պետական լեզու սյունյակում Հայաստանի  դիմաց նշված է… ադրբեջաներեն: Պարբերականում նշված էր նաև, որ Հայաստանում 7,5 մլն մարդ է ապրում:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչները բողոք են ներկայացրել մակեդոնացիներին, որից հետո նրանք գրավոր կերպով ներողություն են խնդրել մեր պատվիրակությունից: