Գլխավոր / Армения / Անկախ քաղաքապետարանի որոշումներից, Կոնգրեսը շարունակելու է պայքարը. Մուսինյան

Անկախ քաղաքապետարանի որոշումներից, Կոնգրեսը շարունակելու է պայքարը. Մուսինյան

Հայ Ազգային Կոնգրեսի մարտավարությունը մնում է անփոփոխ: Այս մասին Epress.am-ի հետ հեռախոսազրույցում հայտարարեց Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի-խոսնակ Արման Մուսինյանը:

Նրա խոսքով, Կոնգրեսը կշարունակի իրազեկումներ ներկայացնել քաղաքապետարան Ազատության Հրապարակում հանրահավաք կազմակերպելու համար:

«Իշխանություններն ի դեմս քաղաքապետարանի կփորձեն դիմադրել` գնալով ապօրինություններին, բայց Հայ Ազգային Կոնգրեսը վերանվաճելու է Ազատության հրապարակը», – հայտարարել է Մուսինյանը:

Այն հարցին` արդյոք Կոնգրեսը կդիմի դատարան` բողոքարկելու համար քաղաքապետարանի այսօրվա որոշումը, Մուսինյանը պատասխանեց, որ իրավաբան չէ և դժվարանում է իրավաբանական պատասխան տալ, սակայն ավելացրեց.

«Հստակ է, որ կբողոքարկենք»:

Հիշեցնենք, որ այսօր Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել ՀԱԿ-ի իրազեկման շուրջ քննարկումը` Ազատության հրապարակում սեպտեմբերի 24-ին հանրահավաք անցկացնելու վերաբերյալ: Ընդդիմությունն արդեն ներկայացրել է ևս մեկ իրազեկում սեպտեմբերի 28-ին հանրահավաք անցկացնելու կապակցությամբ:

Մեզ հետ զրույցում Կոնգրեսի ներկայացուցիչ Տիգրան Առաքելյանը հայտնեց, որ այսուհետ Կոնգրեսը հայտ է ներկայացնելու քաղաքապետարան ամեն օր:

Tekali Taxi