Home / Հայաստան / Պետերբուրգում դատում են երկու մարդ դանակահարած Հայաստանի քաղաքացուն

Պետերբուրգում դատում են երկու մարդ դանակահարած Հայաստանի քաղաքացուն

Հայաստանի քաղաքացի 30-ամյա Արա Հարությունյանի դեմ հարուցված քրեական գործի հետաքննությունն ավարտված է: Հարությունյանը մեղադրվում է Սանկտ-Պետերբուրգում երկու անձի դեմ սպանության փորձ իրականացնելու մեջ:

Հետաքննությունը պարզել է, որ 2009 թվականի հոկտեմբերի 4-ին` կեսգիշերին մոտ, երթուղային տաքսիում 24 և 25 տարեկան երիտասարդներ են եղել: Ուղևորների շարքում էին նաև Արա Հարությունյանն ու նրա ընկերուհին: Ճանապարհին Հարությունյանի և տղաների միջև վեճ է բռնկվել, որի ընթացքում Հարությունյանը հարվածել է տղաներից մեկին: Սրանից հետո ծեծկռտուք է սկսվել, որի ընթացքում հայաստանցին դանակ է հանել և հարվածներ է հասցրել երկու տղաներին:

Այնուհետ տղաները դուրս են եկել մեքենայից և փորձել են փախչել: Հարությունյանը հետևել է նրանց: Տղաներից մեկը ճանապարհին ընկել է: Տեսնելով, որ վերջինս չի արձագանքում, հայաստանցին վազել է մյուս տղայի ետևից: Հասնելով նրան` մի քանի անգամ դանակով հարվածել է որովայնին, ինչից հետո դիմել է փախուստի:
Տուժածներին ճիշտ ժամանակին են բժշկական օգնություն ցույց տվել:

Հետաքննությունը բավական ապացույցներ է հավաքել և գործն ուղարկել է քաղաքային դատարան, հաղորդում է Սանկտ-Պետերբուրգի դատախազության հետաքննչական բաժինը:

Tekali Taxi