Home / Армения / Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալից մեկ քայլ հետ մնաց

Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալից մեկ քայլ հետ մնաց

Երեկ Մոսկվայում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնության երրորդ օրվա ընթացքում Հայաստանի հունահռոմեական ոճի ընտրանին ևս մեկ մեդալ վաստակեց: Ռոման Ամոյանի բրոնզին և Յուրի Պատրիկեևի արծաթին ավելացավ Արսեն Ջուլֆալակյանի արծաթե մեդալը:

74 կգ քաշային կարգում Ջուլֆալակյանը եզրափակիչում հանդիպեց Թուրքիան ներկայացնող Սելջուկ Չեբիի հետ և բոլոր մրցափուլերն ավարտեց 0:0 հաշվով: Տեխնիկական միավորներով (3:1) առավելություն ստացավ թուրք ըմբիշը և նվաճեց աշխարհի չեմպիոնի կոչումը:

Tekali Taxi