Home / Հայաստան / Իրանի քաղաքացին վթարի է ենթարկվել Հայաստանում

Իրանի քաղաքացին վթարի է ենթարկվել Հայաստանում

Սեպտեմբերի 9-ին, ժամը 20.33-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 46-րդ կիլոմետրում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար:

Դեպքի վայր մեկնած մարտական հաշվարկը տեղում պարզել է, որ «Պեժո-206» մակնիշի ավտոմեքենան, դեռևս չպարզված հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել ճամփեզրի արգելապատնեշին, ինչի հետևանքով ուղևոր, Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 31-ամյա Նասր Սաբեղի Խոշան ստացել է ոտքի կոտրվածք և տեղափոխվել Արարատի հիվանդանոց:

Ըստ բժիշկների` տուժածի վիճակը գնահատվել է բավարար: Այս մասին հայտնում է «Արտակարգ ալիք» լրատվական կենտրոնը:

Tekali Taxi