Գլխավոր / Армения / Վլադիկավկազում զոհված հայաստանցու դին շուտով կտեղափոխեն Հայաստան

Վլադիկավկազում զոհված հայաստանցու դին շուտով կտեղափոխեն Հայաստան

Երեկ Վլադիկավկազում տեղի ունեցած ահաբեկչական գործողության հետևանքով զոհված ՀՀ քաղաքացի Արսեն Էլբակյանի դին մոտ ժամանակներս կտեղափոխեն Հայաստան: Այդ մասին Regnum-ին հայտնել է Դոնի Ռոստովում Հայաստանի հյուպատոս Արարատ Գոմցյանը: Նրա խոսքով` այժմ զբաղվում են Էլբակյանի դին Հայաստան տեղափոխելու համար անհրաժեշտ փաստաթղթերի հետ կապված հարցերով: Զոհվածի մարմինը չարթերային թռիչքով կտեղափոխեն միանգամից Հայաստան, կամ կտեղափոխեն Մինվոդի, այնտեղից էլ` Հայաստան:

Ինչ վերաբերում է պայթյունի հետևանքով զոհված մյուս երկու հայերին, ապա, Գոմցյանի խոսքով, նրանք Ռուսաստանի քաղաքացիներ են, և պետությունն է հոգալու նրանց հուղարկավորության հետ կապված ծախսերը:

Tekali Taxi