Home / Армения / Հայաստանում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժությունները

Հայաստանում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժությունները

Այսօր Կոտայքի մարզում մեկնարկել են ՆԱՏՕ-ի կողմից իրականացվող «Հայաստան 2010» զորավարժությունները: Զորավարժություններին մասնակցում են ՆԱՏՕ-ի 15 անդամ պետությունները ներկայացնող ավելի քան 600 մարդմ ինչպես նաև 11 այլ պետությունների ներկայացուցիչներ, սպաներ և 40 դիտորդներ:

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունը 20 միլիոն 240 հազար դրամ է տրամադրվել` զորավարժությունների համար անհրաժեշտ տեխնիկան Հայաստան բերելու հետ կապված ծախսերը հոգալու համար, հաղորդում է Regnum գործակալությունը:

Հիշեցնենք, որ համաձայն զորավարժությունների սցենարի` Հայաստանում, իբր, երկրաշարժ է տեղի ունենում, փլուզվում է ենթակառուցվածքը, տուժում են երկրի քաղաքացիները: Քանի որ ներքին ռեսուրները բավարար չեն աղետի հետևանքները վերացնելու համար, Հայաստանին անհրաժեշտ է միջազգային օգնություն:

ՆԱՏՕ-ի «Գործընկերություն և խաղաղություն» ծրագրի շրջանակներում իրականցվող «Հայասատան 2010» զորավարժությունները ավարտվելու են սեպտեմբերի 17-ին:

Tekali Taxi