Home / Հայաստան / Մոզամբիկցիներին թույլ տվեցին sms-ներ ուղարկել

Մոզամբիկցիներին թույլ տվեցին sms-ներ ուղարկել

Մոզամբիկի իշխանությունները չեղյալ են համարել sms-հաղորդագրություններ ուղարկելու արգելքը, որն ուժի մեջ էր մտել նրանից հետո, երբ պարզվել էր, որ մթերքների թանկացման դեմ կազմակերպված զանգվածային բողոքները իրականացվել էին sms-ների միջոցով:

Ավելի վաղ զանգվածային հանրահավաքների ընթացքում ոստիկանության հետ բախման հետևանքով 13 մարդ մահացել էր, իսկ հարյուրավոր մարդիկ տարբեր աստիճանի վնասվածքներ էին ստացել:

Այս ամենից հետո տեղի իշխանությունները Մոզամբիկում գործող երկու հեռախոսային ընկերություններին հրահանգել էին փակել sms ծառայությունը:

Այսօր արգելքն արդեն ուժի մեջ չէ, հաղորդում է BBC-ն:

Tekali Taxi