2026 թ. մայիս 21, հինգշաբթի
Epress

Չինովնիկը ստիպում էր դպրոցականներին համբուրել իր ոտքերը

Բաշքիրիայի նախագահ Ռուստեմ Խամիտովը որոշում է կայացրել պաշտոնից ազատել Երմեկևյան շրջանի ղեկավար Դիֆգատ Խանտիմերովին, ով դպրոցականներին ստիպում էր համբուրել իր ոտքերը մարզական վարժություններ կատարելու ժամանակ, «РИА Новости»-ին փոխանցել է Խամիտովի մամուլի քարտուղարը:

Նրա խոսքերով`պաշտոնից ազատման պատճառ է դարձել ինտերնետում հայտնված տեսահոլովակը, որում Խանտեմիրովը մարզական վարժություններ է անցկացնում և ստիպում դպրոցականներին համբուրել իր կոշիկները:

«Երեկ ինտերնետում մի հոլովակ տեսա, որը հոգիս ցնցեց: Այն Խանտիմերովի իրականացրած մարզական վարժությունների մասին էր: Դա ստորացուցիչ էր դպրոցականների համար: Այս ամենից դրդված` ես որոշեցի Դիֆգատ Խանտիմերովին ազատել իր պաշտոնից»,- նախագահի խոսքերն է մեջբերում մամլո քարտուղարը:

«Նախագահը խորապես վրդովված է, քանի որ Խանտիմերովը նվաստացրել է պետությունը», - նշել է մամլո քարտուղարը` հավելելով, որ այդ հոլովակը հազարավոր մարդիկ են դիտել, հաղորդում է Newsru.com-ն: