Գլխավոր / Армения / Հայաստանը մալարիայից ազատ երկիր կճանաչեն 2011 թվականին

Հայաստանը մալարիայից ազատ երկիր կճանաչեն 2011 թվականին

Մալարիա հիվանդության դեմ իրականացվող գործողությունների շնորհիվ` վերջին 15 տարիների ընթացքում Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում այս հիվանդությամբ տառապողների թիվը կտրուկ նվազել է: Այսպիսի տվյալներ է ներկայացրել Միջազգային առողջապահության կազմակերպության եվրոպական գրասենյակի տնօրեն` Սյուզանա Յակաբը` Մոսկվայում տեղի ունեցած միջազգային կազմակերպությունների գագաթաժողովի ժամանակ:

Նրա խոսքերով` 1995 թվականին մալարիայով տառապողների թիվը եվրոպական տարածաշրջանի երկրներում  տարեկան 90 հազար է կազմել, իսկ 2009 թվականի դրությամբ այդ թիվը կտրուկ նվազել է և կազմել է 295 դեպք:

Մոտ ժամանակներս Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մտադիր է Թուրքմենստանն ու Հայաստանը մալարիայից ազատ երկրներ ճանաչել: Թուրքմենստանը նման կարգավիճակ կստանա ընթացիկ տարվա վերջին, իսկ Հայաստանը` 2011 թվականին:

Միջազգային առողջապահության կազմակերպության եվրոպական գրասենյակի տվյալներով` այսօր մալարիա հիվանդության օջախները դեռ առկա են Վրաստանում, Ադրբեջանում, Թուրքիայում, Ուզբեկստանում, Տաջիկստանում և Ղրղզստանում:

Tekali Taxi