Գլխավոր / Армения / Հնչակները հարցեր են ուղղել ՀՀ գյուղնախարարին

Հնչակները հարցեր են ուղղել ՀՀ գյուղնախարարին

Սոցիալ դեմոկրատ հնչակյան հուսակցության Հայաստանի վարիչ մարմինը բաց նամակով դիմել է Հայաստանի ՀՀ գյուղատնտեսության նախարար պրն. Գերասիմ Ալավերդյանին:
Կուսակցության մամլո դիվանը տարածել է նամակը, որում  գյուղատնտեսության նախարարին 16 հարց է ուղղված: Հարցերը ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը.

 1. Որքա՞ն գյուղացիական տներ են դատարկ Հայաստանի գյուղերում:
 
2. Ինչու՞  է գյուղացին լքում գյուղը և հողը:
 
3. Ինչու՞   է Հայաստանի համար գերթանկարժեք վարելահողի 50 % անմշակ:
 
4. Ինչու՞  է Հայաստանում 1 կգ կարագին համարժեք  կաթը (21 լիտր) կարագից 3  անգամ թանկ:
 
5. Ինչու՞  է Հայաստանը տարեկան 400-500 մլն $  տալիս օտար գյուղացուն, եթե դրա կեսի մեկանգամյա ներդրումով ներկրվող սննդամթերքի  80 % մշտապես կարող է արտադրել տեղում:
 
6. Ինչո՞վ է բացատրվում հացի թանկացումը, եթե նույնիսկ թանկացած ալյուրի պարագայում հացը վաճառվում է իր ինքնարժեքից 2-4 անգամ թանկ:
 
7. Ինչու՞ է մսի, կաթնամթերքի և այլ սննդատեսակների ներմուծումը 8 տարում կրկնապատկվել, երբ բնակչությունը զգալի նվազել է, միգուցե գյուղացի՞ն է դադարել արտադրել:
 
8. Ինչու՞  է գյուղացին վճարում ինքնահոս, սպասարկման ոչ մի ծախս չունեցող ջրից օգտվելու համար:
 
9. Կատարվե՞լ են արդյոք ձեր իսկ ծրագրով նախատեսված վերջին 3 տարում 5000 հա խաղողի այգետնկումների, 19 000 հա անտառապատման խնդիրները, 30 տոհմաբուծարանների հիմնումը, եթե այո, ապա որտեղ:
 
10. Պատասխանատու՞  է արդյոք գյուղնախարարությունը երկրի պարենային անվտանգությունը ապահովելու համար, և վերջին 3 տարում ինչքանով է այն ամրապնդվել ներքին արտադրանքի հաշվին:
 
11.  Ինչի՞  հաշվին է ավելանում գյուղարտադրանքը` արտադրողի (գյուղացու), մշակվող հողի և անասնագլխաքանակի շարունակական և զգալի նվազման պարագայում:
 
12.  Քանի՞ տարում եք պատրաստվում ավարտել գյուղատնտեսական կենդանիների կանխարգելիչ պատվաստումները, եթե դրանց թիվը անցնում է 1 միլիոնից, իսկ պատվաստվում է տարեկան10-12 հազար կենդանի:
 
13. Ճիշտ չէ՞ր լինի արդյոք ԱԺ դահլիճի վերանորոգման վրա ծախսված դրամն ուղղել ծանրագույն գյուղատնտեսական տարվա հետևանքները մեղմելու գործին:
 
14. 200-ից ավել երտասարդներից քանի՞սն են վերադարձել Հայաստան` Գերմանիա, ԱՄՆ և այլուր  գյուղմասնագիտացումն ավարտելուց հետո:
 
15. Արդյոք  900 գյուղ ունեցող Հայաստանի համար շատ չե՞ն տարեկան 2500 դիպլոմավորված գյուղմասնագետները:
 
16. Ինչ համագործակցություն է հաստատվել Ագրարային ինստիտուտի և Ադրբեջանի գյուղինստիտուտի միջև ««Բնօգտագործման էկոնոմիկան և Հարավային Կովկասում էկոլոգիական կրթության բարեփոխումները ‘ նախագծի շրջանակներում:

Tekali Taxi