Գլխավոր / Армения / Քեյդենաուն կարևորել է ՀՀ մասնակցությունն Աֆղանստանում իրականացվող առաքելությանը

Քեյդենաուն կարևորել է ՀՀ մասնակցությունն Աֆղանստանում իրականացվող առաքելությանը

Սեպտեմբերի 12-ին ՀՀ պաշտպանության նախարարն ընդունեց ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի օգնական Թինա Քեյդենաուին:

Պաշտպանության նախարարը նշել է, որ երկու երկրների միջև համագործակցությունը ՀՀ պաշտպանական քաղաքականության կարևորագույն ուղղություններից մեկն է:

Կողմերն ընդգծել են ՀՀ-ԱՄՆ համագործակցության հետագա զարգացման կարևորությունը և քննարկեցին ծրագրված ռազմական համագործակցության միջոցառումների իրականացումը:

Թինա Քեյդենաուն կարևորել է ՀՀ մասնակցությունը միջազգային անվտանգության կայունացման առաքելություններին, հատկապես Աֆղանստանում, և հետագա երկկողմ ջանքերն այդ ասպարեզում: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային վերջին զարգացումները, ընդգծվել է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման հրամայականը, կարևորվեց շփման գծում հրադադարի ռեժիմի պահպանումը՝ որպես կարևոր գործոն հետագա բանակցային ջանքերի արդյունավետության համար:

Tekali Taxi