Գլխավոր / Армения / Նստակյացությունը վնասակար է առողջության համար

Նստակյացությունը վնասակար է առողջության համար

Աշխատասեղանի շուրջ կամ բազմոցի վրա երկար նստելը խլում է կյանքի տարիները:
Քաղցկեղի դեմ պայքարի ամերիկյան փորձագիտական խմբի անդամ Ալպա Փեթելը նշել է, որ նստակյացությունը վնաս է հասցնում առողջությանը` անկախ նրանից, թե ինչով եք զբաղվում, հաղորդդում է The Independent-ը` վկայակոչելով քաղցկեղի, ճարպակալման և սրտային հիվանդությունների հարցերով փորձագետների կարծիքները:

Եթե նույնիսկ ամեն օր զբաղվում եք վազքով, սակայն օրվա մնացած մասն անցկացնում` նստելով բազմոցին կամ սեղանի շուրջ, վտանգավոր հիվանդությունների հավանականությունը, միևնույն է, կա: Այդ մասին է վկայում 123 000 կամավորների մասնկացությամբ կատարված 13-ամյա հետազոտությունը:

Կանանց մոտ, ովքեր օրական ավելի քան 6 ժամ են նստում, 37%-ով ավելի բարձր է նշված ժամանահատվածում մահանալու հավանակությունը` համեմատ նրանց, ովքեր նստակյաց վիճակում են անցկացրել օրական մոտավորապես 3 ժամ:

Տղամարդկանց  համար այդ ցուցանիշը կազմել է 18%: Նշենք, որ ուսումնասիրության մասնակիցները չեն տառապել քաղցկեղով և սրտային հիվանդություններով, ինչպես նաև որևիցե խնդիրներ չեն ունեցել թոքերի հետ:

Tekali Taxi