Գլխավոր / Армения / «Երանի մեզ հետ լիներ…» Թուրքիայում հետին թվով զղջում են լրագրողի սպանության համար

«Երանի մեզ հետ լիներ…» Թուրքիայում հետին թվով զղջում են լրագրողի սպանության համար

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուն այսօր հայտարարել է, որ իրենք չեն բողոքարկելու Հրանտ Դինքի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած վճիռը:

Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը երկու հայցով մեղավոր է ճանաչել Թուրքիայի Հանրապետությանը: Երեկ հրապարակված որոշման համաձայն` Մարդու իրավունքների եվրոպական դատարանը պարտավորեցրել է պետությանը 105,000 եվրո վճարել Դինքի ընտանիքին և 28,595 եվրո վճարել` դատական ծախսերը փակելու համար:

Թուրքական պետական հեռուստաալիքներից մեկին տված հարցազրույցում արտգործնախարարը, մասնավորապես, ասել է. «Մենք բազմիցս հայտարարել ենք, թե որքան ենք ցավում Դինքի սպանության պատճառով: Երանի հիմա նա մեզ հետ լիներ, կենդանի լիներ իր ծննդյան օրն ու տեսներ, որ մի քանի օր առաջ թուրք ժողովրդի գերակշռող մեծամասնությունը հավանություն է տվել նոր Սահմանադրությանը, որը հիմնված է մարդու իրավունքների վրա»:

Նախարարի խոսքերով` Թուրքիայի կառավարության պարտքն էր «անել ամեն ինչ` Հրանտ Դինքի անվտանգությունն ապահովելու համար»:

Tekali Taxi