Գլխավոր / Армения / Էդվարդ Նալբանդյանը դրական է գնահատել իրանյան հանդիպումները

Էդվարդ Նալբանդյանը դրական է գնահատել իրանյան հանդիպումները

Թեհրանում տեղի է ունեցել Իրանի արտգործնախարար Մանուչեր Մոթաքիի և Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը, որի ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների քաղաքական, տնտեսական և մշակութային համագործակցության հարցերը:

Համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում երկու երկրների նախարարները հանդես են եկել հայտարարությամբ:

Իրանի արտգործնախարարը նշել է, որ հայաստանյան և իրանական բարձրաստիճան պաշտոնյաները պարբերաբար հանդիպումներ են ունենում և քննարկում են տարածաշրջանային և միջազգային նվաճումները, հաղորդում է IRNA-ն:

Հայաստանի արտգործանախարար Էդվարդ Նալբանդյանը դրական է գնահատել իր այցն ու ասել, որ երկու երկրներն էլ նմանատիպ ներքին և միջազգային նպատակներ ունեն և երկկողմանի ամուր կապեր են ձգտում հաստատել:

Նալբանդյանը նաև նշել է, որ ինքը հանդիպելու է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադին և վերջինիս ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձն է փոխանցելու:

Tekali Taxi