Գլխավոր / Армения / Իսրայելցի քաղաքագետին արտաքսեցին Վրաստանից. նույնը հայերի՞ն է սպասում

Իսրայելցի քաղաքագետին արտաքսեցին Վրաստանից. նույնը հայերի՞ն է սպասում

Երեկ Թբիլիսիից արտաքսել են իսրայելցի քաղաքագետ Ավիգդոր Էսքինին, ում չեն թողել նույնիսկ ինքնաթիռից իջնել, հաղորդում է Новости Грузия-ն:

«Իսրայելցի քաղաքագետը Թբիլիսի էր ժամանել «Գոյություն և գլոբալիզացիա. մարտահրավերներ և հեռանկարներ» կլոր սեղանի աշխատանքներին մասնակցելու համար», – հայտարարել է «Իրակլի Երկրորդ» միության ղեկավար Արչիլ Չկոիձեն` հատուկ հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ:

Միության ներկայացուցիչները վրդովվել են թբիլիսյան իշխանությունների նման գործողությունից և բացատրություն են պահանջում:

«Պետք է նշել, որ Էսքինը երբեք Վրաստանի դեմ չի խոսել, ավելին`Ռուսաստանից վրացիների արտաքսման ժամանակ, նա վրացական ժողովրդին է սատարել: Այն, որ նրան Վրաստան չեն թողել, քաղաքական հիմքեր ունի»,- պնդում է Չկոիձեն:

Կրոր սեղանի կազմակերպիչները մտավախություն ունեն, որ տեղի իշխանությունները կարող են արգելել նաև մյուս փորձագետների մուտքը Վրաստան, որոնք պետք է մասնակցեն կլոր սեղանին:

«Մենք մասնակցիների ենք սպասում Հայաստանից և Ռուսաստանից և կարծում եմ` նրանց դեպքում էլ նույնն է լինելու: Բայց կլոր սեղանն ամեն դեպքուն կայանալու է»,- նշել է Ազգերի համաշխարհային կոնգրեսի վրաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Նանա Չկոիձեն:

Tekali Taxi