Գլխավոր / Армения / Հայաստանում կանցկացնեն «Պոպոքը»

Հայաստանում կանցկացնեն «Պոպոքը»

Հոկտեմբերի 28-30-ը Հայաստանի գովազդային խորհուրդը առաջին անգամ Հայաստանում նախաձեռնել է կազմակերպել «Պոպոք»
անունը կրող գովազդի միջազգային փառատոնը: Հայաստանի
գովազդային խորհուդը
հանդես է եկել գովազդի մի շարք միջազգային փառատոններում և որպես մասնակից, և ժյուրի: Ինչպես
տեղեկացնում է խորհրդի պաշտոնական կայքը,
փառատոնին կհյուրընկալվեն ոլորտի լավագույն գովազդային գործակալություններ և անհատ վարպետներ Հայաստանից և արտերկրից, որոնք կմտնեն մրցակցության մեջ
հեռուստագովազդի, ռադիոգովազդի, ինտերնետ գովազդի, տպագիր
գովազդի, մարքեթինգային արդյունավետության և գրաֆիկական դիզայնի
անվանակարգերում:

««Պոպոք» գովազդային փառատոնը նպատակ ունի հզոր շարժիչ ուժ դառնալ տարածաշրջանի գովազդային շուկայի զարգացման և միջազգային մակարդակին հասցնելու համար», – ասվում է Հայաստանի գովազդային
խորհրդի պաշտոնական կայքում:

Tekali Taxi