Հայաստանում կանցկացնեն «Պոպոքը»
Հոկտեմբերի 28-30-ը Հայաստանի գովազդային խորհուրդը առաջին անգամ Հայաստանում նախաձեռնել է կազմակերպել «Պոպոք» անունը կրող գովազդի միջազգային փառատոնը: Հայաստանի գովազդային խորհուդը հանդես է եկել գովազդի մի շարք միջազգային փառատոններում և որպես մասնակից, և ժյուրի: Ինչպես տեղեկացնում է խորհրդի պաշտոնական կայքը, փառատոնին կհյուրընկալվեն ոլորտի լավագույն գովազդային գործակալություններ և անհատ վարպետներ Հայաստանից և արտերկրից, որոնք կմտնեն մրցակցության մեջ հեռուստագովազդի, ռադիոգովազդի, ինտերնետ գովազդի, տպագիր գովազդի, մարքեթինգային արդյունավետության և գրաֆիկական դիզայնի անվանակարգերում:
««Պոպոք» գովազդային փառատոնը նպատակ ունի հզոր շարժիչ ուժ դառնալ տարածաշրջանի գովազդային շուկայի զարգացման և միջազգային մակարդակին հասցնելու համար», - ասվում է Հայաստանի գովազդային
խորհրդի պաշտոնական կայքում: