Գլխավոր / Армения / Սեֆիլյանը հանրահավաքից անակնկալներ չի սպասում

Սեֆիլյանը հանրահավաքից անակնկալներ չի սպասում

«Սարդարապատ» շարժման նախաձեռնող Ժիրայր Սեֆիլյանը ոչ մի ակնկալիք չունի սեպտեմբերի 17-ին կայանալիք հանրահավաքի ժամանակ սպասվող ելույթներից: Այս մասին Սեֆիլյանը հայտարարել է այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:

Մեկնաբանելով Լևոն Զուրաբյանի այն հայտարարությունը, թե Լևոն Տեր-Պետրոսյանը հանրահավաքին անակնկալ ելույթ է ունենալու`Ժիրայր Սեֆիլյանն ասել է.

«Անակնկալների մասին նախօրոք չեն հայտարարում»:

Սեֆիլյանի կարծիքով` ընդդիմադիր գործընկերները սխալ ճանապարհով են ընթանում` արտահերթ կամ հերթական ընտրությունների ճանապարհով:

«Դեռևս, ցավոք սրտի, չեն հասկացել, որ այս իշխանությունների օրոք ընտրություններով ոչ մի հարց չի լուծվի: Ի՞նչ են կարծում, կասեն շնորհակալություն ու կգնա՞ն», – ասել է Սեֆիլյանը:

Tekali Taxi