Գլխավոր / Հայաստան / «Արմավիան» հերքել է պարտքերի պատճառով չվերթների հետաձման մասին լուրերը

«Արմավիան» հերքել է պարտքերի պատճառով չվերթների հետաձման մասին լուրերը

Այսօր առավոտյան հայկական ԶԼՄ-երը տեղեկատվություն էին տարածել, ըստ որի «Արմավիա» ավիաընկերությունը մի քանի չվերթ է հետաձգել կուտակված պարտքերի պատճառով:

«Արմավիա» ավիաընկերության մամլո քարտուղար Նանա Ավետիսովան Epress.am-ի հետ զրույցում այս լուրերն անվանել է «հիմարություն»:

«Տեխնիկական խնդիր է եղել, որն արդեն հարթվել է. թող նման լուրեր չտարածեն»,-ասել է Նանա Ավետիսովան:

Նրա խոսքերով` այս պահին տեղի է ունենում ուղևորների հաշվառում:

Նշենք, որ համաձայն zvartnots.am կայքում տեղադրված չվացուցակի, «Արմավիան» այսօր առավոտյան 3 չվերթ է իրականցրել Մոսկվա, Թբիլիսի և Ցյուրիխ ուղղություններով:

Tekali Taxi