Գլխավոր / Армения / Անգլիական օր Չեմպիոնների Լիգայում

Անգլիական օր Չեմպիոնների Լիգայում

Ի տարբերություն սեպտեմբերի 14-ի, երբ երկու անգլիական ակումբները Մանչեսթեր Յունայթեդն ու Տոտենհեմը ոչ-ոքիներ խաղացին, սեպտեմբերի 15-ին Արսենալն ու Չելսին իրենց հաջող մեկնարկն ապահովեցին Չեմպիոնների Լիգայում: Արսենալը սեփական հարկի տակ 6 անպատասխան գնդակ ուղարկեց Լիգայի նորեկ պորտուգալական Բրագայի նկատմամբ, իսկ Չելսին մրցակցի հարկի տակ 4:1 հաշվով հաղթեց Սլովակիայի չեմպիոնին` Ժիլինային:

Այս տարվա Չեմպիոնների Լիգայի մրցաշրջանը հաղթանակներով սկսեցին նաև Մադրիդի Ռեալ, Մյունխենի Բավարիան և Միլանը:

Դոնեցկի Շախտյորը սեփական հարկի տակ պարտության մատնեց Սերբիայի Պարտիզանին 1:0 հաշվով, սակայն Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը ուկրաինական ակումբի կազմում հայտավորված չէր հանդիպմանը:

E խումբ

Բավարիա – Ռոմա 2:0
Գոլեր` Թոմաս Մյուլեր 79, Միրոսլավ Կլոզե 83

Կլուժ – Բազել 2:1
Գոլեր` Ռադա 9, Տրաորե 12 – Շտոկեր 45+2

F խումբ

Օլիմպիկ Մարսել – Սպարտակ Մոսկվա 0:1
Գոլ` Ասպլիկետա 81 (ինքնագոլ)

Ժիլինա – Չելսի 1:4
Գոլեր` Օրավեց 55 – Էսյեն 13, Անելկա 24, 28, Սթարիջ 48

G խումբ

Ռեալ – Այաքս 2:0
Գոլեր` Անիտա 31 (ինքնագոլ), Իգուաին 73

Միլան – Օսեր
Գոլեր` Իբրահիմովիչ 66, 69

H խումբ

Արսենալ – Բրագա 6:0
Գոլեր` Ֆաբրեգաս 9 (11մ), 53, Արշավին 30, Շամախ 34, Վելա 69, 84

Շախտյոր – Պարտիզան 1:0
Գոլ` Սռնա 71

Tekali Taxi