Գլխավոր / Հայաստան / Հայաստանը հուսով է, որ Իրանը կլուծի միջուկային խնդիրը

Հայաստանը հուսով է, որ Իրանը կլուծի միջուկային խնդիրը

Սեպտեմբերի 15-ին` Թեհրան կատարած պաշտոնական այցի շրջանակներում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հետ:

Կողմերը նշեցին, որ վերջերս ակտիվացել են բարձր մակարդակի երկկողմ փոխայցելությունները, ձևավորվել է արդյունավետ տնտեսական համագործակցություն, կյանքի են կոչվում բազմաթիվ փոխշահավետ ծրագրեր, գոյություն ունի լայն իրավապայմանագրային դաշտ և կա երկկողմ պատրաստակամություն առավել զարգացնել փոխգործակցությունը:

ՀՀ ԱԳՆ-ի փոխանցմամբ` Իրանի նախագահն ու Հայաստանի արտգործնախարարը քննարկեցին 2009թ. ապրիլին Հայաստանի նախագահի Թեհրան կատարած պաշտոնական այցելության ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը:

Ահմադինեժադը խնդրեց իր ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները փոխանցել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին:

Նույն օրը Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Իրանի ԱԳՆ ղեկավար Մանուչեր Մոթաքիի հետ:

Իրանի արտգործնախարարն իր հայաստանյան պաշտոնակցին տեղեկացրեց Իրանի միջուկային ծրագրի շուրջ տեղի ունեցած զարգացումներին, դրա վերաբերյալ միջազգային հանրության հետ ընթացող բանակցություններին: Այս ենթատեքստում նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը ուշադրությամբ հետևում է Իրանի միջուկային ծրագրի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին և հուսով է, որ Իրանն ու միջազգային հանրությունը համատեղ ջանքերով կարող են գալ փոխադարձ ընդունելի լուծմանը:

Tekali Taxi