Գլխավոր / Армения / Մեզութ Օզիլը բաժանվել է հարսնացուից հանուն ֆուտբոլի

Մեզութ Օզիլը բաժանվել է հարսնացուից հանուն ֆուտբոլի

Գերմանիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Մեզութ Օզիլը բաժանվել է իր սիրած աղջկանից մեկ տարի միասին ապրելուց հետո:

Ֆուտբոլիստը մտադրություն է հայտնել բաժանվել 28-ամյա Աննա Մարիա Լագերբլոմից և ամբողջովին նվիրվել սպորտին: Ֆուտբոլիստի հայրն ասել է, որ Մեզութը «Ռեալ» տեղափոխվելուց հետո բնակություն է հաստատել Իսպանիայում, և այժմ արդեն չի կարողանա հաճախակի գնալ Գերմանիա` հարսնացուին հանդիպելու համար:

Նշենք, որ Աննա Մարիա Լագերբլոմը հայտնի երգչուհի Սառա Քոների քույրն է: Ըստ որոշ տեղեկությունների` Աննա Մարիան իսլամ է ընդունել և անգամ փոխել իր անունը:

Tekali Taxi