Գլխավոր / Армения / «Եկել ենք, գալու ենք». կարծիքներ հանրահավաքից առաջ

«Եկել ենք, գալու ենք». կարծիքներ հանրահավաքից առաջ

Այսօր Հայ ազգային կոնգրեսի կողմից հրավիրված հանրահավաքից առաջ մեր լրագրողը զրուցել է Մատենադարանին կից տարածքում հետզհետե հավաքվող մարդկանց հետ:

Այն հարցին, թե ինչ ակնկալիք ունեն հանրահավաքից հավաքվածները, տարբեր պատասխաններ են հնչել, սակայն հիմնականում մարդիկ նշել են, որ բարձր տրամադրություն ունեն:

Գյումրիից ժամանած երիտասարդները նշել են, որ հանրահավաքից մեծ ակնկալիքներ ունեն: Նրանց խոսքերով` իրենք հույսը չեն դրել միջքաղաքային տրանսպորտի վրա, հատուկ «գազել» են վարձել և ժամանել Երևան:

Դիլանլու հեռավոր գյուղից  ժամանած երկու տարեց մարդիկ ասացին, որ իրենք Երևան են հասել` մի քանի փոխադրամիջոց օգտագործելով: Ճանապարհի ընթացքում պապիկները նաև քայլել են:

Մեզ հետ զրույցում ՀՀՇ անդամ Սամվել Գևորգյանը համոզմունք հայտնեց, որ «եթե ոչ մինչև դեկտեմբեր, ապա մարտին Սերժ Սարգսյանի իշխանությունն այլևս չի լինի»:

Epress.am-ի հետ զրույցում տարեց թոշակառու ամուսինների զույգը հակառակը նշեց` ասելով, որ հանրահավաքից ոչ մի լուրջ ակնկալիք չունի, պարզապես «եկել են ոգևորվեն, գնան»:

«Միշտ եկել ենք և գալու ենք», – ասացին նրանք:

Tekali Taxi