Գլխավոր / Армения / Եվրոպա Լիգա. Բոգոսյանը կրկին աչքի չընկավ

Եվրոպա Լիգա. Բոգոսյանը կրկին աչքի չընկավ

Երեկ մեկնարկեց Եվրոպայի Լիգայի 2010/2011թթ. առաջնությունը: Այս տարի Եվրոպայի Լիգայում ներկայացված են մի քանի ակումբներ, որոնց եվրոպական ֆուտբոլի գրանդերի թվին կարելի է դասել: Մասնավորապես, դա վերաբերում է իտալական «Յուվենթուսին», իսպանական «Սևիլիային» և «Ատլետիկոյին», անգլիական «Լիվերպուլին»:  Սակայն ոչ բոլոր հայտնի ակումբների համար մեկնարկը հաջող ստացվեց: Եվրոպայի Լիգայի գործող չեմպիոնը` Մադրիդի «Ատլետիկոն», մրցակցի հարկի տակ անսպասելիորեն պարտություն կրեց հունական «Արիսից»` 0:1 հաշվով, «Սևիլիան» սեփական դաշտում պարտվեց ֆրանսիական ՊՍԺ-ին, իսկ ևս մեկ իսպանական ակումբ` «Վիլյարեալը», Խորվաթիայի Զագրեբում զիջեց տեղի «Դինամոյին»` 0:2: Ձախողման ենթարկվեց նաև իտալական «Յուվենթուսը», որը սեփական հարկի տակ պարտվում էր լեհական «Լեխին» 0:2 հաշվով: Իտալացիները կարողացան երեք գնդակ խփել և առաջ անցնել հաշվի մեջ, սակայն հանդիպման վերջին րոպեին լեհական ակումբի հարձակվող Արտյոմս Ռուդնևսը գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ` 3:3: Ի դեպ, Ռուդնևսը խփեց իր թիմի բոլոր գնդակները:

Ավստրիական «Զալցբուրգը», որտեղ հանդես է գալիս ուրուգվահայ Խոակին Բոգոսյանը սեփական հարկի տակ պարտություն կրեց «Մանչեսթեր Սիթիից» 0:2 հաշվով: Բոգոսյանը խաղադաշտ դուրս եկավ «Զալցբուրգի» հիմնական կազմում, սակայն կրկին ոչնչով աչքի չընկավ և փոխարինվեց երկրորդ խաղակեսի սկզբնամասում:

Tekali Taxi