Գլխավոր / Հայաստան / Հայաստանի նախագահը չի մտածում սառը պատերազմի կատեգորիաներով

Հայաստանի նախագահը չի մտածում սառը պատերազմի կատեգորիաներով

Երևանը հաջողությամբ համատեղում է ՀԱՊԿ-ին անդամակցումն ու ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը: Այս մասին, «Профиль» ուկրաինական պարբերականին տված հարցազրույցում ասել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Մեզ մոտ ստացվում է լավ հարաբերություններ պահպանել մի կողմից ԱՄՆ-ի, մյուս կողմից Իրանի հետ: Մեկ այլ դեպքում թե Ռուսաստանի, թե Վրաստանի հետ: Իսկ սա անկեղծ քաղաքականության արդյունք է: Մենք չենք փորձում որևէ շահ ունենալ իրար դեմ հակամարտող կողմերից: Մեզ համար լավագույն տարբերակն այն է, երբ Ռուսաստանի և ԱՄՆ-ի շահերը համընկնում են: ՆԱՏՕ-ն և ՀԱՊԿ-ը հակառակորդներ չեն, այլ անվտանգության համակարգեր են իրենց շահերով, որոնք հնարավորություն են տալիս պետություններին օգուտ ունենալ»:

Հայաստանի առաջնորդի խոսքով` ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը հնարավորություն է ընձեռում նորացնել բանակը, բարեփոխումներ անցկացնել, անվտանգության ձևավորման համար նոր համակարգեր գտնել: «Այն, որ ես դրական եմ խոսում Ալյանսի մասին, չի նշանակում, որ Հայաստանը պատրաստվում է ՆԱՏՕ-ի անդամ դառնալ: Բայց լինել ՀԱՊԿ-ի անդամ և անտեսել Ալյանսի հետ համագործակցության արդյունքում ձևավորված դրականը, կնշանակի սառը պատերազմի մտածողության կողմնակից դառնալ»:

Tekali Taxi