Գլխավոր / Армения / Հայերն ու ադրբեջանցիները վախենում են Վրաստանի «գավառական ֆաշիզմից»

Հայերն ու ադրբեջանցիները վախենում են Վրաստանի «գավառական ֆաշիզմից»

Միխայիլ Սահակաշվիլիի քաղաքականությունից իրենց բուռն դժգոհությունն են հայտնում գրեթե միաժամանակ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները, երկրներ, «որոնց ժողովուրդները, ինչպես գրում է Georgiatimes-ը, կարող են վիճել այն հարցում, թե որ կողմում է ծագում արևը»:

Ինչպես գրում է պարբերականը, սկզբում «Կովկասում հետազոտությունների կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Քյամրան Ռամազանլին մեղադրեց Թբիլիսիին ադրբեջանական ժողովրդի նկատմամբ խտրականության մեջ, իսկ հետո ՀՀ պատգամավոր Շիրակ Թորոսյանը հայտարարեց, որ վրաց իշխանություններն իրականացնում են երկրի տարածքից հայաստանցի վերաբնակների վտարմանն ու օտարացմանը միտված քաղաքականություն:

Միխայիլ Սահակաշվիլին մեկ անգամ չէ, որ հայտարարել է` Վրաստանը բազմաէթնիկ պետություն է, որտեղ բոլոր ազգերի ներկայացուցիչները հավասար իրավունքներ և հնարավորություններ ունեն: Սակայն հերթական անգամ նրա խոսքն ու գործը չեն համընկնում: Այժմ Վրաստանի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները միակարծիք են այն հարցում, որ նրանք արժանանում են վրաց իշխանությունների կողմից տհաճ վերաբերմունքի:

Ջավախքի և Մառնեուլիի ծագումով հայ և ադրբեջանցի բնակիչները լիովին համտեսել են «գավառական ֆաշիզմի» քաղաքականության բոլոր նրբությունները, որը դարձել է «Սաքարթվելոյի քաղաքական կյանքի հենքը Զվիադ Գամսախուրդիայի ժամանակներից»:

Վրաստանը բնակեցնող ազգային փոքրամասնությունների ինքնագիտակցության դեմ  պաշտոնական Թբիլիսիի վարած պատերազմի հաջորդ փուլը դարձավ հայ և ադրբեջանցի ուսուցիչների զանգվածային ազատումները: Այժմ նույնիսկ բազմաթիվ ազգային փոքրամասնական դպրոցներում տնօրեններ են դառնում երկրի բնիկները, ովքեր տարրական պատկերացում չունեն էթնիկ ուղղությամբ տարվող կրթության յուրահատկության մասին:

Իրավիճակը չի փկրում նույնիսկ Վրաստանի կրթության նախարարության նախաձեռնությունը թողարկել բազմալեզու դասագրքեր: Այո, իրականում այդ դասագրքերում տեղեկատվության 65 տոկոսը մատուցվելու է ազգային փոքրամասնությունների լեզվով, սակայն ոչ մի համոզվածություն չկա, որ վրաց ուսուցիչները նույնքան ժամանակ կհատկացնեն ռուսաց լեզվի, հայերենի կամ ադրբեջաներենի դասավանդմանը` հատկապես հաշվի առնելով այն փաստը, որ նրանցից շատերը տիրապետում են միայն վրացերենին, գրում է պարբերականը:

Tekali Taxi