Գլխավոր / Армения / ՄԱԿ-ի ներկայացուցիչը խնդրել է վերամշակել Հայաստանի ներկայացրած ծրագիրը

ՄԱԿ-ի ներկայացուցիչը խնդրել է վերամշակել Հայաստանի ներկայացրած ծրագիրը

ՄԱԿ-ի ներկայացուցիչը խնդրել է վերամշակել Հայաստանի մշակած ծրագիրը
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Ներքին տեղահանված անձանց մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ուոլտեր Կալինին, ում մանդատի ժամկետը Հայաստանի Հանրապետությունում ավարտվում է։
Վարչապետը շնորհակալություն է հայտնել Ուոլտեր Կալինին պաշտոնավարման ընթացքում կատարած աշխատանքների համար և կարևորել Հայաստանում ներքին տեղահանվածների խնդիրների լուծման հարցում ՄԱԿ-ի համապատասխան օղակների կողմից օժանդակության տրամադրումը։

Տիգրան Սարգսյանը նշել է, որ Հայաստանում ներքին տեղահանվածների վիճակին առնչվող խնդիրները գտնվում են կառավարության ուշադրության կենտրոնում։ Այդ համատեքստում նա ընդգծել է տեղահանված անձանց բնակարաններով և աշխատանքով ապահովելու կարևորությունը։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Ուոլտեր Կալինը ասել է, որ 2009 թվականին Ժնևում փոխվարչապետ Արմեն Գևորգյանի հետ հանդիպման ժամանակ իրեն է ներկայացվել վերադարձի ծրագրի նախագիծը։ Անհրաժեշտ համարելով ներքին տեղահանվածների ապահովումը ոչ միայն բնակարաններով, այլև սոցիալական բարեկեցիկ պայմաններով` Ներքին տեղահանված անձանց մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչն առաջնային է համարել նախագծի վերանայումն ու լրամշակումը։

Դրան ի պատասխան վարչապետը նշել է, որ փոխվարչապետին կտրվի համապատասխան հանձնարարական ՄԱԿ-ի համապատասխան կառույցների հետ աշխատելու նախագծի վերամշակման ուղղությամբ։

Հանդիպման ժամանակ զրուցակիցներն անդրադարձել են 2011 թվականի սկզբին կազմակերպվելիք դոնոր կազմակերպությունների կոնֆերանսին։

Tekali Taxi