Գլխավոր / Հայաստան / Ադրբեջանի քաղաքաղին մարդ է սպանել կեղտոտ սեղանի պատճառով

Ադրբեջանի քաղաքաղին մարդ է սպանել կեղտոտ սեղանի պատճառով

Մոսկվայում երեկ` տեղի ժամանակով 03:00-ի սահմաններում, 22-ամյա երիտասարդի դիակ են հայտնաբերել` պարանոցի և կրծքավանդակի վնասվասծքներով:

Ռուսաստանի Դաշնության քննչական բաժանմունքի նախնական տվյալների համաձայն` ծեծկռտուքի և երիտասարդի սպանության պատճառ է դարձել սրճարանի թափթփված սեղանը: Մահացածը եղբոր հետ եղել է մոսկովյան սրճարաններից մեկում, իսկ այն լքելուց հետո նրանց ետևից երկու տղամարդ է եկել և պահանջել, որ իրենք վերադառնան և հավաքեն սեղանը:

Լեզվակռիվը վերածվել է իսկական ծեծկռտուքի, որի ընթացքում Ադրբեջանի քաղաքացի, 34-ամյա Ումար Սալիխովը հարվածներ է հասցրել երիտասարդին անհայտ առարկայով: Սալիխովը փորձել է փախչել դեպքի վայրից, բայց նրան չի հաջողվել: Այժմ նա ձերբակալված է: Ենթադրվում է, որ ծեծկռտուքի մասնակիցները սթափ վիճակում չեն եղել, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Tekali Taxi