Գլխավոր / Հայաստան / Գիտնականները Քարահունջի հուշարձանը կապել են ազգային անվնտանգության հետ

Գիտնականները Քարահունջի հուշարձանը կապել են ազգային անվնտանգության հետ

«Честно говоря, у меня отвращение к армянскому менталитету (Անկեղծ ասած, ես նողկանք եմ զգում հայկական հոգեկերտվածքի հանդեպ)», – այսօր հրավիրված մամուլի ասուլիսին, պատմելով, թե ինչու չկայացան հայ բրիտանական ուսումնասիրությունները Քարահունջում, «Քարեր և աստղեր» արշավախմբի անդամ, Օքսֆորդի համալսարանի ասպիրանտ Միհրան Վարդանյանի ռուսերենով ասված խոսքն է մեջբերել «Վասպուրականի նոր սերունդ» հայրենակցկան միության նախագահ Մարինե Վահրադյանը և հավելել, որ Միհրանը գողացել է հայկական հետազոտությունները և դրանք դարձրել բրիտանական:

«Իհարկե, մենք այս ամենը այսպես չենք թողնի. համապատասխան փաստաթղթեր կուղարկվեն միջազգային տարբեր կառույցներ, ինչպես նաև Royal Geographical Society կազմակերպությանը, որից Միհրան Վարդանյանը ստացել է դրամաշնորհ, որպեսզի բոլորն իմանան, որ սա հայկական հետազոտություններ են»,- ասել է Մարինե Վահրադյանը և հավելել, որ անհրաժեշտ է ճանաչել հետազոտությունների հայկական լինել, որպեսզի հայստանյան կողմը կարողանա զբոսաշրջային ծրագրեր նախաձեռնել Քարահունջի տարածքում, կառուցել հյուրանոցներ:

«Իսկ ի՞նչ եք կարծում, ինչու այդքան արագ բրիտանական կողմը արձագանքեց և ֆինանսավորեց հետազոությունները: Քանի որ նրանք տեսան, թե ինչպիսի եկամուտներ կարող են ստանալ, եթե առաջնայնությունը լինի բրիտանական կողմինը»,- նշել է Մարինե Վահրադյանը և լրագրողների ուշադրությունը հրավիրել այն հարցի վրա, թե արդյոք բրիտանական կողմի այս շահագրգռվածությունը միայն գիտական նպատակով է արվել:

«Քարահունջը գտնվում է հայ-թուրքական սահմանային գծում, և բոլորիս հայտնի է, որ թուրք-բրիտանական հարաբերությունները միշտ ջերմ են եղել: Այս փաստը մեր ազգային անվտանգության ուշադրությունը նույնպես պիտի գրավի»,- նշել է Մարինե Վահրադյանը և նկատել, որ ի սկզբանե հուշահամալիրը կոչվել է Քարահունջ, և չգիտես ինչու, Միհրան Վարդանյանի խումբը այն անվանել է Զորաց քարեր, որը թուրքերենից է թարգմանված` ղոշուն դաշ:

Tekali Taxi