Գլխավոր / Армения / Քլինթոնը շնորհավորել է հայաստանցիներին

Քլինթոնը շնորհավորել է հայաստանցիներին

ԱՄՆ պետդեպարտամենտի գլխավոր քարտուղար Հիլարի Քլինթոնը շնորհավորական խոսք է ուղղել Հայաստանի քաղաքացիներին` անկախության օրվա առիթով:

«Նախագահ Բարաք Օբամայի և Միացյալ Նահանգների բնակչության անունից շնորհավորում եմ Հայաստանի ժողովրդին` Անկախության օրվա կապակցությամբ:

Այս տարի Հայաստան այցելելով` ես զգացել եմ հայ ժողովրդի հյուրընկալությունը: Ինձ համար մեծ պատիվ էր հուլիսի 4-ին, որն Ամերիկայի Միացյալ Նահանգների անկախության օրն է, լինել Հայաստանում և հպարտ եմ անկախության օրը նշել Հայաստանի հարուստ մշակույթի ու ձեռքբերումների մասին:

Հայկական ծագումով ամերիկացիները տարիներ ի վեր մեծ ներդրումներ են արել  Միացյալ Նահանգների համար, որոնք ավելի են խորացրել մեր երկրների միջև գոյություն ունեցող բարեկամական կապերը: Մենք շահագրգռված ենք մեր համագործակցության ընդլայման և մեր քաղաքացիների համար խոստումնալից ապագա ձևավորելու մեջ:

Հայաստանի ժողովրդին ապահով և երջանիկ անկախության օր եմ ցանկանում` խաղաղության և բարգավաճման հեռանկարով»,- նշված է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական կայքում:

Tekali Taxi