Գլխավոր / Армения / Աբրամովիչի փաստաբանին մեղադրում են մանկապղծության մեջ

Աբրամովիչի փաստաբանին մեղադրում են մանկապղծության մեջ

Այսօր Ֆիլադելֆիայում մեկնարկել է ամերիկացի ձեռնարկատեր Քենեթ Շնեյդերի գործով դատական նիստը: Շնեյդերը մեղադրվում է ռուս տղայի հետ սեռական հարաբերություններ ունենալու մեջ: Ինչպես սպասվում է, այսօր կընտրվեն նաև ատենակալները: Նշենք, որ ռուս անչափահասը մեղադրական կողմի միակ վկան չէ: Մոլդովայից դատավարությանը մասնակցելու է ժամանել գործարարի ևս մեկ ենթադրյալ զոհ, հաղորդում է АР գործակալությունը:

Նշենք, որ 45-ամյա Շնեյդերը ձերբակալվել է մարտի 27-ին Կիպրոսի Լառնակա քաղաքում: Նա մեղադրվում է 12-ամյա բալետի պարող Ռոման Զավարովի հետ սեռական կապեր ունենալու մեջ: Ենթադրվում է, որ ամերիկացի գործարարը, ով հովանավորել է տղայի կրթությունը Մոսկվայի բալետի դպրոցում, դրդել է նրան սեռական կապի` «ճնշման և սպառնալիքների միջոցով»:

Հետագայում անչափահասը տեղափոխվել է Շնեյդերի մոտ: Երեք տարի անց գործարարը օգնել է տղային բնակություն հաստատել Ֆիլադելֆիայում: Մեղադրական կողմի համաձայն` գործարարն օգտվել է իր հարստությունից և բարեգործական բնագավառում զբաղեցրած դիրքից երիտասարդ պարողին հետապնդելու համար: Նա նաև չարաշահել է տուժածի և նրա ծնողների վստահությունը, որպեսզի այլասերի անչափահաս տղային:

Նշենք, որ Ռոման Զավարովը, ով այժմ 24 տարեկան է, ամուսնացած է և պարում է Արիզոնա նահանգի բալետային թատերախմբում:

Շնեյդերը 2000 թվականից մինչև 2006 թվականն աշխատել է Ռոման Աբրամովիչին պատկանող խոշորագույն ֆինանսական ընկերություններից մեկում որպես գլխավոր փաստաբան:

Tekali Taxi