Գլխավոր / Հայաստան / Ռուսաստանը կարող է անդամագրվել ՆԱՏՕ-ին

Ռուսաստանը կարող է անդամագրվել ՆԱՏՕ-ին

ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Իվո Դաալդերը հայտարարել է, որ Ռուսաստանի անդամագրումը ՆԱՏՕ-ին հնարավոր է, եթե դա բխի իր շահերից:

«Հյուսիսատլանտյան պայմանագիրը հստակ ասում է, որ յուրաքանչյուր երկիր, յուրաքանչյուր եվրոպական երկիր իրավունք ունի անդամգրվել ՆԱՏՕ-ին: Ռուսաստանը եվրոպական երկիր է և, համապատասխանաբար, իրավունք ունի անդամագրվել դաշինքին: Սակայն ՌԴ անդամագրումը ՆԱՏՕ-ի որոշումը չէ, այլ Ռուսաստանի ղեկավարության որոշելիքն է»,- մեկնաբանել է Դաալդերը:

Նա նաև հիշեցրել է, որ ՆԱՏՕ-ն և Ռուսաստանը բարեհաջող համագործակցում են մի շարք ուղղություններով:

«Մենք համաձայնագրեր ունենք ՌԴ տարածքում թռիչքներ իրականացնելու շուրջ, որոնք հնարավորություն են տալիս Աֆղանստան տեղափոխել ինչպես զինվորականների, այնպես էլ զենք ու զինամթերք և ռազմական բեռներ»,- հավելել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչը:

Tekali Taxi