Գլխավոր / Հայաստան / Սերժ Թանկյանը հիշում է հայկական ծիրանի համը

Սերժ Թանկյանը հիշում է հայկական ծիրանի համը

Հայաստանում` իմ մշակութային հայրենիքում հանդես գալը իմ կյանքի լավագույն փորձերից մեկն էր: Այսպես է բնութագրել իր հայաստանյան համերգը հայազգի ամերիկացի ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը` խոսելով The Huffington Post պարբերականի լրագրողի հետ:

Թանկյանը նշել է, որ Հայաստանում ընդունելությունը չափից դուրս դրական էր:

«Սովորաբար նման ընդունելության են արժանանում Beatles-ի կարգի խմբերը, և այդտեսակ ընդունելությունն ինձ համար անսպասելի էր: Ամառ էր, և ծիրանի համը գլխիցս դուրս չէր գալիս», – նշել է Թանկյանը:

Լրագրողը Թանկյանին հարց է ուղղել նաև երեկ լույս տեսած Imperfect Harmonies (Անկատար ներդաշնակություն) ձայնասկավառակի վերաբերյալ:

Երաժիշտը նշել է, որ իր նոր ալբոմը բավական տարբերվում է մենակատարի կարգավիճակով ներկայացված իր առաջին գործից` Elect the Dead-ից:

«Սա մելանխոլիկ, մտամոլոր ձայնագրություն է, որը պարունակում է էմոցիոնալ խորություն», – ասել է Թանկյանը:

Tekali Taxi