Գլխավոր / Հայաստան / Հայաստանի համար կարևոր էր Մեդվեդևի ազդանշանը. Ֆոն Էգերտ

Հայաստանի համար կարևոր էր Մեդվեդևի ազդանշանը. Ֆոն Էգերտ

Հայաստանում Ռուսաստանի ռազմակայանի տեղակայման մասին համաձայնագիրն ազդանշան է, որը, հնարավոր է, կօգնի կանխել ղարաբաղյան հակամարտության` ռազմական ճանապարհով լուծումը: Նման կարծիք է հայտնել փորձագետ Կոնստանտին ֆոն Էգերտը:

Միևնույն ժամանակ, նա կարծում է, որ Ռուսաստանը, որքան էլ շահագրգռված լինի երկու երկրների հարաբերությունների բարելավմամբ, ռազմական իրավիճակի դեպքում երկրներից որևէ մեկի կողմից հանդես չի գա:

«Հնարավոր է` հայաստանցի քաղաքական գործիչների համար շատ կարևոր էր, որ Ռուսաստանի նախագահը նման ազդանշան ուղարկեր… Բայց սա հիմնականում փորձ էր սատարել դաշնակից Հայաստանին և ուղղված չէր Ադրբեջանի դեմ: Ռուսաստանը շահագրգռված չէ Հարավային Կովկասի տարածքում ռազմական գործողությունների վերսկսմամբ»,- հայտարարել է Էգերտը:

Փորձագետը խոսել է նաև ղարաբաղյան խնդրի հանդեպ Միացյալ Նահանգների դիրքորոշման մասին:

«Այսօր Ամերիկան, ինչպես և Ռուսաստանը, պատրաստ չէ կողմերին հակամարտության կարգավորման նոր տարբերակներ առաջարկել, համաձայնության գալ և լուծել խնդիրը: Ղարաբաղյան խնդրի վերաբերյալ Մոսկվայի և Վաշինգթոնի գլխավոր հույսն այն է, որ իրավիճակը վատ շրջադարձ չստանա»,- նշել է Էգերտը:

Tekali Taxi