Գլխավոր / Армения / Հայերը Մոսկվայի այցելուների շարքում առաջատարներից են

Հայերը Մոսկվայի այցելուների շարքում առաջատարներից են

Մոսկվա այցելած զբոսաշրջիկների թիվն ընթացիկ տարվա վեց ամիսների ընթացքում 18,4%-ով ավելացել է` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:

Զբոսաշրջության հարցերով հանձնաժողովի ներկայացուցիչ Գրիգորի Անտյուֆեևի խոսքով` զբոսաշրջության աճը նպաստում է Մոսկվայի բյուջեի 7% աճին, նոր աշխատատեղերի բացմանն ու Մոսկվայի բնակիչների կենսամակարդակի բարձրացմանը:

Մոսկվայում զբոսաշրջությունը մեծ թափ է ստացել 2009 թվականից: Հիմնականում Մոսկվա գալիս են Գերմանիայից, Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, Չինաստանից, Իտալիայից և Մեծ Բրիտանիայից:

Իսկ հարևան պետություններից ամենաշատ զբոսաշրջիկներ Մոսկվան ընդունում է Ուզբեկստանից, Տաջիկստանից, Հայաստանից, Ուկրաինայից և Ադրբեջանից, հաղորդում է РИА Новости-ն:

Tekali Taxi