Գլխավոր / Армения / Հայաստանում մարմնավաճառները գտնվում են մարգինալացված վիճակում. փորձագետ

Հայաստանում մարմնավաճառները գտնվում են մարգինալացված վիճակում. փորձագետ

Անցած ուրբաթ օրվա տվյալներով 15 երեխաներ, որոնց մայրերը ապրում են ՄԻԱՎ վարակով, ենթարկվել են հետազոտությունների, որոնց արդյունքում պարզվել է, որ նրանք լիովին առողջ են: Այսօր հրավիրված մամուլի ասուլիսին գենդերային խնդիրների մասնագետ, «Իրական աշխարհ իրական մարդիկ» կազմակերպության ներկայացուցիչ Քրիստինե Մովսիսյանը խոսել է Հայասատանում ՄԻԱՎ-ով ապրող հղի կանանց խնդիրների և պահանջվող խնամքի մասին:

«Մեր կազմակերպությունը մեծ ջանքերի գնով հասավ նրան, որ այսօր համագործակցում ենք մի քանի բուժկենտրոնների հետ, ովքեր սպասարկում են մեզ մոտ հաշվառված ՄԻԱՎ-ով ապրող հղի կանանց»,- ասել է նա և հավելել, որ սկզբնական շրջանում շատ դժվար է եղել համագործակցել, քանի որ, երբ բժիշկները տեղեկանում էին, որ իրենց այցելու հղի կինը ՄԻԱՎ-ով է ապրում, հրաժարվում էին սպասարկել:

Քրիստինե Մովսիսյանը նաև անդրադարձել է Հայաստանում մարմնավաճառների, այսպես կոչված, սեքս-աշխատողների խնդրին և նշել, որ այստեղ մարմնավաճառները մարգինալացված վիճակում են գտնվում:

«Երբ նրանք ինչ-ինչ պատճառներով բռնության են ենթարկվում, նրանք չեն կարող դիմել համապատասխան մարմիններին, քանի որ ունեն մերժվածության խնդիր, չբացահայտվելու խնդիր: Ոչ ոք չի ասում, որ մարմնավաճառությունը լավ բան է, բայց այստեղ հարց է առաջանում` մենք քննադատում ենք երևո՞ւյթը, թե՞ մարդկանց: Երբ անցնում ենք այդ սահմանը և սկսում քարկոծել մարդկանց, ընդմիշտ փակում ենք նրանց հետդարձի ճանապարհը»,- նշել է Քրիստինե Մովսիսյանը:

Tekali Taxi