Գլխավոր / Армения / 2010թ. հրազենով կատարված սպանությունների 10%-ն իրականացվել է օրինական զենքով

2010թ. հրազենով կատարված սպանությունների 10%-ն իրականացվել է օրինական զենքով

2010 թվականի 8 ամիսների ընթացքում Հայաստանում գրանցվել է 10 279 հանցագործության դեպք, որոնցից ընդամենը 35 կատարվել է հրազենով: Մինչդեռ 2009 թվականի նույն ժամանակահանտվածում 9417 դեպք է գրանցվել, իսկ հրազենով կատարվել է 70 հանցագործություն: Այսպիսի վիճակարգրական տվյալներ այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Կարեն Մեհրաբյանը:

«35 դեպքերից շուրջ 10% կատարվել է հաշվառված, օրինական զենքով», – ասել է նա:

Այն հարցին, թե ինչու Հայաստանում որոշ մարդիկ շարունակում են զենք կրել նույնիսկ համապատասխան թույլտվությունից զրկվելուց հետո, Մեհրաբյանը պատասխանեց.

«Օրենքի առջև բոլորը հավասար են` դա կլինի բարձրաստիճան պաշտոնյա, դա կլինի սովորական քաղաքացի, թե ոստիկանության ծառայող»:

Լրագրողի պնդումներին, թե մարդիկ միևնույն է շարունակում են կրել իրենց զենքը, Մեհրաբյանը պատասխանեց հարցով.

«Իսկ դուք համոզվա՞ծ եք, որ հետաքննությամբ նրանց մեղքն ապացուցվել է կամ նրանք դատապարտվել են»:

Նշենք, որ ասուլիսի ընթացքում դահլիճ մտավ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, որը տեղյակ չեր այսօրվա ասուլիսից: Նա հարցրեց Մեհրաբյանին լրագրողների վարքի մասին, և փորձեց կատակել, որ, իր հրամանով, ներքևում վերջիններիս մի խումբ ոստիկանության աշխատակիցներ են սպասում:

Tekali Taxi