Գլխավոր / Հայաստան / Facebook-ի հիմնադիրը 245%-ով հարստացել է

Facebook-ի հիմնադիրը 245%-ով հարստացել է

Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի կարողությունը մեկ տարվա ընթացքում 245%-ով ավելացել է` հասնելով 6,9 միլիարդ դոլարի: Սրա շնորհիվ Forbes ամսագրի հրապարակած 400 ամենահարուստ մարդկանց վարկանիշային ցուցակում Ցուկերբերգը 158-րդ տեղից բարձրացել է 35 տեղ:

Աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշային աղյուսակում առաջատարի դիրքը պահպանել է Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը:

Երկրորդ տեղում Ուորեն Բաֆեթն է, երրորդ տեղում` Oracle ընկերության նախագահ Լարի Էլիսոնը, իսկ չորրորդ տեղը բաժին է հասել Wal-Mart ցանցի տնօրենի հարսնացու Քրիստի Ուոլթոնին:

Tekali Taxi