Գլխավոր / Армения / Հայաստանի` ՆԱՏՕ-ին անդամագրվելն անհավանական է. Լևին

Հայաստանի` ՆԱՏՕ-ին անդամագրվելն անհավանական է. Լևին

Հարավային Կովկասի երեք պետություններից ՆԱՏՕ-ի անդամ դառնալու միակ հավանական թեկնածուն Վրաստանն է, բայց այժմ դա այդքան էլ իրատեսական չէ: Այս մասին 1news.az-ին տված հարցազրույցում ասել է Foreign Policy ամսագրի խմբագիր Սթիվ Լևինը:

«Ռուսաստանը վճռական է տրամադրված այս ամենի դեմ, և ոչ ոք չի ցանկանում խնդիրներ ունենալ Մոսկվայի հետ»,-նշել է փորձագետը:

Ինչ վերաբերում է Հայաստանին և Ադրբեջանին, ապա, Լևինի խոսքով, ՆԱՏՕ-ին նրանց անդամագրումը քիչ հավանական է:

«ՆԱՏՕ-ի անդամ դառնալու հարցում Ադրբեջանի կողմից իրական ցանկություն չեմ տեսնում, իսկ Հայաստանը, ինչպես հայտնի է, Ռուսաստանի դաշնակիցն է: Այդ իսկ պատճառով անհավանական է, որ Հայաստանը ՆԱՏՕ-ի անդամ դառնա»,- նշել է Լևինը:

Tekali Taxi