Գլխավոր / Армения / Հայաստանի շախմատի հավաքականը հաղթեց Ռուսաստանի երրորդ թիմին

Հայաստանի շախմատի հավաքականը հաղթեց Ռուսաստանի երրորդ թիմին

Խանտի-Մանսիյսկում ընթացող Համաշխարհային շախմատի օլիմպիադայում Հայաստանի
հավաքականը պարտության մատնեց Ռուսաստանի երրորդ թիմին:

Ինչպես արդեն հաղորդել ենք, առաջին
տախտակին հանդես եկող Լևոն Արոնյանը սպիտակներով պարտության էր մատնել Դմիտրի
Յակովենկոյին, իսկ չորրորդ տախտակի վրա Արման Փաշիկյանը սևերով ոչ-ոքի
էր ավարտել պարտիան Նիկոլայ Կաբանովի հետ:

Վլադիմիր Հակոբյան-Ալեքսանդր Մոտիլյով, Գաբրիել Սարգսյան-Սերգեյ Ռուբլյովսկի պարտիաները նույնպես ավարտվեցին ոչ-ոքի արդյունքով:

Այսպիսով, Հայաստանի հավաքականը հաղթանակ տարավ 2.5:1.5 հաշվով:

Tekali Taxi