Գլխավոր / Армения / Ինգուշեթիայում ձերբակալել են զինյալների առաջնորդին

Ինգուշեթիայում ձերբակալել են զինյալների առաջնորդին

Ինգուշեթիայում ձերբակալվել է տեղի «Իմարաթ Կավկազ» խմբավորման առաջնորդ Իսա Խաշագուլգովը: Համաձայն կովկասցի ծայրահեղականների տարածած տեղեկատվության` իրավապահ մարմինների աշխատակիցները փորձել են ձերբակալել նաև Խաշագուլգովի կրտսեր եղբորը:

Ռուսաստանի դաշնային անվտանգության ծառայությունը հաստատել է այս լուրերը: Նրանց հաղորդմամբ` Խաշագուլգովը մեղադրվում է ապօրինի զինված խմբավորումներ կազմավորելու, ինչպես նաև զինամթերքի վաճառքի մեջ, հաղորդում է РБК-ն:

Կատարվում է հետաքննություն, որի ընթացքում կպարզվի Խաշագուլգովի կողմից իրականացված հանցագործությունների ճշմարտացիությունը:

Tekali Taxi