Գլխավոր / Армения / Հայազգի լրագրողի անունը մոռացան հնչեցնել մրցանակաբաշխության ժամանակ

Հայազգի լրագրողի անունը մոռացան հնչեցնել մրցանակաբաշխության ժամանակ

Ռուսաստանցի լրագրող Մանանա Ասլամազյանին, ով այս տարի արժանացել է ТЭФИ մրցանակի «Ռուսաստանյն հեռուստատեսության զարգացման գործում անձնական ավանդ ունենալու համար», մրցանակների հանձնման հանդիսավոր արարողության ժամանակ չեն հիշատակել: Այս մասին գրում է «Կոմերսանտը»:

Նման բան առաջին անգամ է տեղի ունենում ТЭФИ-ի պատմության 16 տարվա ընթացքում:
«Ինտերֆաքս» գործակալության տվյալներով` լրագրողը պատրաստվում է Ռուսաստան գալ մրցանակը ստանալու համար:

Նշենք, որ Ասլամազյանը լքել էր երկիրը 2007 թվականին, երբ նրան մեղադրել էին թույլատրվածից ավելի շատ արտարժույթ փոխադրելու մեջ:

Ռուսաստանյան հեռուստատեսության ակադեմիայի նախագահ Վլադիմիր Պոզները քննադատել է նման որոշումը և հայտարարել է, որ դա կապված է քաղաքականության հետ:
Պոզները նշել է, որ կարող է լքել իր պաշտոնն այդ «խայտառակ որոշման» պատճառով:

Tekali Taxi