Գլխավոր / Армения / Հայաստանի չեմպիոնը ջախջախեց «Շիրակին»

Հայաստանի չեմպիոնը ջախջախեց «Շիրակին»

Սեպտեմբերի 27-ին կայացավ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 22-րդ տուրի հետևյալ հանդիպումը.

«Փյունիկ»-«Շիրակ» 5:0
Երևան, «Հանրապետական» մարզադաշտ
Մրցավար` Արարատ Շահինյան
Գոլերը` Գևորգ Ղազարյան, 38, 53, 58, Մարկոս Պիզելի, 67, Արտակ Եդիգարյան, 88

Նշենք, որ «Փյունիկի» հարձակվող Գևորգ Ղազարյանը, դառնալով հեթ-տրիկի հեղինակ, իր խփած գոլերի հաշիվը հասցրեց 15-ի: Նա վստահաբար գլխավորում է ռմբարկուների ցուցակը:

Երեկ կայացած «Ուլիս»-«Իմպուլս» խաղում հաղթել էին հյուրերը 2:1 հաշվով: «Իմպուլսի» կազմում երկու գոլի հեղինակ էր դարձել Տիգրան Ոսկանյանը:

«Գանձասար» – «Կիլիկիա» խաղը չէր կայացել, քանի որ «Կիլիկիայի» ֆուտբոլիստները չէին մեկնել մրցավայր:

Tekali Taxi