Գլխավոր / Հայաստան / Հայաստանում Վալենտինի օրն ավելի լավ են տոնում, քան Անկախության օրը. կարծիք

Հայաստանում Վալենտինի օրն ավելի լավ են տոնում, քան Անկախության օրը. կարծիք

Անկախությունը և Ղարաբաղն այլևս արժեք չեն հայ հասարակության համար. մենք այլևս 1988 թվականի ժողովուրդը չենք: Այսօր հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարել է PR ընկերության նախագահ Արմեն Բադալյանը:

Նրա խոսքով` նույնիսկ եթե այսօր Շուշիի վրա ադրբեջանական դրոշ ծածանվի, որևէ հասարակական ընդվզում չի լինի:

«Ես պաշտոնական թվեր եմ ձեզ ներկայացնում. ըստ Հայաստանի միգրացիոն վարչության` վերջին 20 տարվա ընթացքում մեկ միլիոն մարդ է լքել Հայաստանը, իսկ Gallup-ի վերջին տվյալներով` 1 միլիոնն էլ մտադրություն ունի մեկնելու: Ստացվում է, որ եղած 3.5 միլիոնից մեկ միլիոնը մեկնել է, մեկ միլիոնն էլ առաջիկա տարիներին կմեկնի: Հավելեմ, որ մարտի մեկից հետո Հայաստանում սկսվեց արտագաղթի երրորդ ալիքը»,- ասել է Արմեն Բադալյանը:

«Եթե ունենք նման արտագաղթի պատկեր, ինչ ընդվզման, զանգվածային շարժման մասին է խոսքը»,- հավելել է նա:

«Կարելի է համարել, որ առաջիկայում Հայաստանը դե ֆակտո կարող է գոյություն չունենալ»,- հայտարարել է Արմեն Բադալյանը:

Բանախոսներից մյուսը` ընտրական տեխնոլոգիաների մասնագետ Կարեն Քոչարյանը, համաձայնել է, որ անկախությունն այլևս արժեք չէ հասարակության համար:

«Վալենտինի օրն ավելի լավ են տոնում, քան Անկախության օրը»,- ասել է նա:

Tekali Taxi