Գլխավոր / Հայաստան / Ռուսաստանը Ղարաբաղի հարցում սկզբունքային դիրքորոշում չունի. Կոլտաշով

Ռուսաստանը Ղարաբաղի հարցում սկզբունքային դիրքորոշում չունի. Կոլտաշով

Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղի հարցում սկզբունքային դիրքորոշում չունի: Դրքորոշումն ընդհանուր Կովկասի հարցում է և դրա հիմքում ընկած են բացառապես ռուսական բիզնեսի շահերը: Այս մասին 1news.az-ին տված հարցազրույցում ասել է ռուսաստանցի քաղաքագետ Վասիլի Կոլտաշովը:

«Ռուսատանը Հայաստանի և Ադրբեջանի հետ հարաբերությունները դիտարկում է մերձեցման պատրաստակամության տեսանկյունից, այսինքն` թե կողմերից որ մեկը պատրաստակամություն կհայտնի ապահովել ռուսական բիզնեսի մուտքն իր շուկա:          Կախված նրանից, թե կովկասյան երկու պետություններից որ մեկի հետ ավելի լավ կզարգանան տնտեսական հարաբերությունները, հօգուտ այդ կողմի էլ հանդես կգա ՌԴ-ն ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում»,- նշել է Կոլտաշովը:

Փորձագետը չի բացառել նաև պատերազմի վերսկսման դեպքում Ռուսաստանի` Հայաստանի կողմից հանդես գալու հավանականությունը:

«Կարծում եմ, որ նման զարգացումը պետք չէ բացառել, քանի որ Կովկասում յուրաքանչյուր նոր ռազմական հակամարտություն, որում Ռուսաստանը կարող է էական դեր խաղալ, նրան որոշակի տնտեսական օգուտներ կարող է բերել: Իսկ Մոսկվայում Հայաստանի կողմից հանդես գալը կբացատրեն նրանով, որ օգնում են բարեկամ, քրիստոնեական դաշնակից պետությանը»,- նշել է քաղաքագետը:

Tekali Taxi