Գլխավոր / Армения / Հայաստանի շախմատի հավաքականը պարտվեց Ադրբեջանին

Հայաստանի շախմատի հավաքականը պարտվեց Ադրբեջանին

Այսօր Խանտի-Մանսիյսկում անցկացվող Համաշխարհային շախմատային օլիմպիադայում Հայաստանի հավաքականը կրեց իր առաջին պարտությունը: Մեր թիմը 2,5:1,5 հաշվով զիջեց Ադրբեջանին ընտրանուն:

Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Շահրիյար Մամեդյարովի հետ, Վլադիմիր Հակոբյանը` Թեյմուր Ռաջաբովի, Գաբրիել Սարգսյանը` Ռաուֆ Մամեդովի, իսկ 4-րդ խաղատախտակին հանդես եկող Գադիր Հուսեյնովը պարտության մատնեց Արման Փաշիկյանին:

Այս պարտությունից հետո մեր թիմը զիջեց առաջատարի դիրքերը:

Tekali Taxi