Գլխավոր / Армения / «Հրապարակ». Աշոտյանից` Յիրիկյանին

«Հրապարակ». Աշոտյանից` Յիրիկյանին

Օրաթերթն իր խմբագրականում մեկնաբանում է Յիրիկյանին հանձնված հերթական պարգևը:

Երեկ կրթության և գիտության նախարարը «Ոսկե հուշամեդալ» է տվել «Վիվասելի» տնօրեն Ռալֆ Յիրիկյանին: Այն, որ պետական քարոզչամեքենան մի քանի տարի է` զբաղված է «Վիվասելի» և հատկապես Ռալֆ Յիրիկյանի PR-ով, ոչ մեկի համար գաղտնիք չէ: Նրա յուրաքանչյուր քայլը լայնորեն լուսաբանվում է բոլոր հնարավոր լրատվամիջոցներով` լինի դա փոքրիկ դասախոսություն, թե ինչ-որ եկեղեցական  համալիի մոտ տեղադրվող պարզ ցուցանակ: Բայց այս մեկը` ԿԳՆ հուշամեդալն ու դրա հանձնման արարողությունը, արդեն վեր էր բոլոր սպասելիքներից: Մեդալի առաջարկն արել է «Հայոց արծիվներ» կազմակերպությունը` սպորտի և երիտասարդության փոխնախարար Խաչիկ Ասրյանի նախագահությամբ: Իսկ հանձնել է անձամբ կրթության և գիտության նախարար Աշոտյանը:

Գաղտնիքը հասկացանք` կարդալով ԿԳՆ այդ առիթով տարածած հաղորդագրությունը: Նախարարը, պարզվում է, ընդհանրութուններ է տեսնում իր և Յիրիկյանի միջև:

Ահա. «մեր երկուսի գործունեությունն ունի մեկ ընդհանրություն, մենք միտված ենք նպաստելու մեր քաղաքացիների մտածելակերպի փոփոխությանը, որ հայեցի մնալով հանդերձ` պետք է նաև ժամանակակից լինել և հասկանալ այն իրողությունը,որ ցանկացած քաղաքացու բարեկեցությունից է կախված մեր հասարակության և պետության հաջողությունը»:

Tekali Taxi