Գլխավոր / Армения / Աթաթուրքի նավը` հասարակաց տուն. Թուրքիայում գտել են մեղավորներին

Աթաթուրքի նավը` հասարակաց տուն. Թուրքիայում գտել են մեղավորներին

Թուրքիայում նոր սկանդալ է հասունացել, որը կապված է Աթաթուրքի անվան հետ:
Ինչպես երեկ հայտնի է դարձել ոստիկանությանը, Սավարոնա առագաստանավը, որի վրա իր կյանքի վերջին ամիսներն է անցկացրել Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը, փորձում են հասարակաց տան վերածել:

Ոստիկանական ուժերը շրջապատել են առագաստանավը, որը շրջագայության ընթացքում էր և այդ պահին գտնվում էր Անթալիայի ափերի մոտ:

«Ռեյդի» ընթացքում ոստիկանները 15 ռուս և ուկրաինացի մարմնավաճառներ են հայտնաբերել, որոնք եղել մի շարք հայտնի թուրք բիզնեսմենների շրջապատում: Թուրքական լրատվամիջոցները հաղորդում են, որ առագաստանավի վրա է եղել նաև ղազախ բիզնեսմեն Թևիկ Արիֆը:

Նշենք, որ առագաստանավը տրվում է վարձակալության օրեկան մի քանի տասնյակ հազար դոլարով, և այն կարող են վարձակալել միայն լուրջ կարողություն ունեցող բիզնեսմենները:

Tekali Taxi