Գլխավոր / Армения / Թուրքիայում ցանկանում են պետականացնել պոռնկանոցի վերածված Աթաթուրքի առագաստանավը

Թուրքիայում ցանկանում են պետականացնել պոռնկանոցի վերածված Աթաթուրքի առագաստանավը

Թուրքիայի զբոսաշրջության նախարար Էրթուղրուլ Գյունայը պահանջել է, որ Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի առագաստանավը` «Սավարոնան», նախարարության տրամադրությանը հանձնվի` վերջին օրերին ծագած սկանդալի պատճառով, հաղորդում է Bloomberg-ը:

Հիշեցնենք, որ երեկ թուրքական լրատվամիջոցները հաղորդել են, որ «Սավարոնա» առագաստանավը փորձել են հասարակաց տան վերածել: Ոստիկանների կողմից իրականացված «ռեյդի» ընթացքում նրանք առագաստանավի վրա 15 ռուս և ուկրաինացի մարմնավաճառներ են հայտնաբերել, որոնք եղել մի շարք հայտնի թուրք բիզնեսմենների շրջապատում: Աղջիկները անչափահաս են եղել, և նրանց Թուրքիա են բերել մոդելային գործակալությունների միջոցով:

«Զբոսաշրջության նախարարությունը կարող է վերահսկել Սավարոնա առագաստանավի օգտագործումը, որտեղ իր կյանքի վերջին տարիներն է անցկացրել Աթաթուրքը»,- ասել է Գյունայը: Նախարարի խոսքով` իրենք մտադիր են զբոսանավը թանգարանի վերածել:

Թուրքիայի առևտրային պալատի ներկայացուցիչ Իլհան Փարսեքերը, իր հերթին, նշել է, որ ժամանակն է մտածել այն մասին, թե ում է պատկանում առագաստանավը:
 
«Կառավարությունը իրավունք ունի պետականացնել զբոսանավը, քանի որ այն իր նպատակին չի ծառայել»,- ասել է Փարսեքերը:

Tekali Taxi